Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ կուտ տվող եմ, ոչ էլ կուտ ուտող»․ Արցախի ԱԺ նախագահի արձագանքը պատգամավորների ակնարկին, թե Փաշինյանի բոլոր ասածները հանդուրժել են

Դեկտեմբեր 27,2021 20:11

Ինչպես հայտնել էինք, Արցախի ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ընդունած հայտարարությամբ դատապարտեց եւ վտանգավոր որակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ մի շարք հայտարարությունները։ Նիստի ընթացքում որոշ պատգամավորներ հայտարարությամբ են հանդես եկել։ Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել է․ «Ապազգային տարրերի դեմ պայքարել է պետք, այլ տարբերակ չկա։ Արցախի ճակատագրի որոշողը համայն հայությունն է, Արցախը, ՀՀ-ն ու սփյուռքը»։

Տիկին Հակոբյանն ասել է․ «Արցախն իր կայացած պետական ինստիտուտներով հանդերձ՝ ինքնորոշվել է երեսուն տարի առաջ։ Դրա համար մենք ամենաթանկ գինն ենք վճարել եւ ամրագրել ենք մեր զավակների, հայրերի ու եղբայրների արյամբ, զրկանքներով, տառապանքով։  Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայը չի խուսափելու այդ որոշումը պաշտպանելու առաքելությունից»։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանն էլ իր հերթին ասել է․ «Սին են կարծիքները, որ եթե մենք լռենք, կամ սպասենք, գուցե ինչ-որ հարաբերություններ հնարավոր է հետագայում կարգավորվեն։ Եթե ամեն անգամ բավարարվենք սոցիալական-հումանիտար խնդիրների լուծմամբ եւ ոչ մի քաղաքական հարց չբարձրաձայնենք, եթե պատերազմից հետո «Արցախի հանրապետություն» տերմինը դուրս է եկել ՀՀ-ի քաղաքական իշխանության բառապաշարից, եւ եթե այսքանը մեր համար բավարար չէ, ուրեմն մենք կամ կույր ենք, կամ մեզ կույրի տեղ ենք դրել»։

ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր Դավիթ Իշխանյանն էլ շեշտել է․ «2018թ-ից մեր պետության դեմ քաղաքական դիվերսիաներ են տեղի ունենում։ Պարբերաբար հանդուրժել ենք։ Ո՞ւր էինք՝ ուր հասանք։ Գործելաոճ է դա դարձել՝ թուլացնում են, պառակտում, արդյունքում՝ կառավարում։ Ինչ կատարվում է մեր կողքին, եթե ժողովրդական լեզվով ասենք՝ կուտը կերանք»։

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին արտահայտված միտքը դուր չեկավ։ Նա հայտարարեց, որ ոչ կուտ տվող է, ոչ կուտ ուտող։ Թովմասյանը նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պարտված իշխանությունը հաղթել է, եւ ինքը հարգում է ՀՀ քաղաքացիների՝ այդ իշխանությանը տված քվեն․ «Արցախի ապագայի հարցում անդրդվելի եմ։ Արցախի վերաբերյալ, Արցախի ապագայի մասին որեւէ քաղաքական ուժի կամ իշխանության հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Արցախի սուբյեկտայնությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անթույլատրելի են իմ համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031