Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախասիրությունը գաղափար է, որը ապրելու է, քանի կապրի ճշմարիտ հայը»

Դեկտեմբեր 27,2021 22:03

Արցախի գրողների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում  կայացել է բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանի «Արցախասեր» բանաստեղծությունների ու էսսեների գրքի շնորհանդեսը։

Հեղինակի խոսքով` վերնագրի ընտրությունը նաև գաղափարախոսություն և հրամայական պետք է լինի յուրաքանչյուր հայի համար, որն էլ կնպաստի Արցախ աշխարհի ապրելուն։

Գրքի խմբագիրը գրականագետ Արմեն Ավանեսյանն է։ Վերջինս գրքի  առաջաբանում գրել է, որ Զարինե Սառաջյանի գրքի հիմքում ընկած է արարչության նկատմամբ անվերապահ հավատը։

-Զարինե Սառաջյանը, հավատարիմ բառի մոգական հմայքին, իր հմայախոսությամբ ու աղոթքով, խոհականությամբ ու զգացմունքային ջերմությամբ մարդուն է վերադարձնում բառը` «ի սկզբանե բան էր»-ի խորհրդով,-նշում է Արմեն Ավանեսյանը։

-Արցախասիրությունը գաղափար է, որը ապրելու է, քանի կապրի ճշմարիտ հայը, ճշմարիտ արժեհամակարգով առաջնորդվող մարդը,-վստահեցնում է Զարինե Սառաջյանը, ավելացնելով,-որպես Արցախի մտավորական՝ ես ինձ պարտավորված եմ զգում իմ փոքրիկ լուման ունենալու մեր վիրավոր Արցախը ապրեցնելու սուրբ գործում, որին ուղղված էր նաև այս գրքի ծնունդը։ Թող միշտ ապրի Արցախը, արցախասիրությունը։

Ելույթներ ունեցան Արցախի գրողների միության նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը, բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բ.գ.թ. Նոնա Դավթյանը, բանաստեղծ Արիս Գրիգորյանը, գրողներ Հերմինե Ավագյանը, Անահիտ Գաբրիելյանը, գրականագետ, բ.գ.թ.  Ամալյա Գրիգորյանը։

Գրքում տեղ գտած ստեղծագործություններից ասմունքեցին Արցախի մայր բուհի ուսանողները։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Զարինե Սառաջյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031