«Փաշինյանն ասում է՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարին չասաց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմի մեջ: 24 անգամ նա խոսում է Արցախի հայկական լինելու մասին: ՀՀԿ համագումարի բանաձեւը հանիր ու կարդա այնտեղ ինչ է գրած՝ «մենք շարունակաբար պնդում ենք, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ այսքան ստախոս ու թո՞ւրք: Հրապարակիր 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանի նամակը համանախագահներին: Հրապարակի՛ր»,- այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով վարչապետ Փաշինյանին եւ նրա հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի հետ՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հունվարի երկրորդ կեսին ասուլիսով հանդես կգա եւ կներկայացնի իր թողած բանակցային ժառանգության մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ