Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նիկոլը առաջին հայ ղեկավարն է, որը հայկական եթերում հայերենով հիմնավորել է, որ Ալիեւները ճիշտ էին, հայ ժողովուրդը՝ սխալ, կերա՞ք, թե՞ մեկ է ձեզ համար». Աշոտյան

Դեկտեմբեր 27,2021 18:04

Այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով վարչապետ Փաշինյանին եւ նրա հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի հետ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ 93-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունեց 4 բանաձեւեր, որոնց նպատակը Արցախի կարգավիճակի դիրքորոշումը չէ. «Դրա նպատակը ռազմական գործողությունները կանգեցնելն էր ու կարմիր թելով մի միտք է պտտվում, որ ռազմական գործողությունները պետք է կանգնեցնել»:

Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 94-95թթ-ին ստացավ մանդատ՝ կարգավիճակը քննարկելու. «Եթե Նիկոլը ճիշտ է ու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է որոշեր Արցախի կարգավիճակի հարցը, բա Մինսկի խումբը խի՞ էր ստեղծվել: Կարո՞ղ է մեկնումեկը բացատրություն տա ինձ: Հաջորդ հարցը՝ Ադրբեջանը 30 տարի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այդ 3 բանաձեւերը փորձել է խեղաթյուրել եւ օգտագործել Հայաստանի դեմ: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ բառացի ցիտել է Ալիեւի՝ հոր եւ տղայի քաղաքական դիրքորոշումները: Դե եկեք ու մի խելագարվեք: Նա առաջին հայ ղեկավարն է, ով հայկական եթերում հայերենով հիմնավորել է, որ Ալիեւները ճիշտ էին, իսկ հայ ժողովուրդը՝ սխալ, կերա՞ք, թե՞ մեկ է ձեզ համար: Նիկոլականներին եմ ասում»:

Աշոտյանն ասաց, որ ՄԱԿ-ը 93-ից հետո էլ բանաձեւեր չի ընդունել այդ մասով, 94-ին ստորագրվեց հրադադարը ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն էլ գործառույթ չուներ. «Մինսկի խումբը սկսեց աշխատել»:

Աշոտյանը հիշեցրեց, որ Մարիա Զախարովան էլ է ասել, որ երեք մակարդակի փաստաթղթով պետք է խնդիրը ստանար վերջնական հայանպաստ լուծում, իսկ Զախարովային Փաշինյանը համենայնդեպս 2018-ի մայիսին լավ էր վերաբերվում, մեջբերում էր նրա խոսքերը:

Փաշինյանի հաջորդ հայտարարությունների մասին խոսելով՝ Աշոտյանն ասաց, որ նա 44-օրյա պատերազմը քանի որ տանուլ է տվել, հիմա էլ փորձում է զուգահեռներ տանել ապրիլյան պատերազմի հետ. «Ի՞նչ կարգի անբարոյական պետք է մարդ լինի, որպեսզի 4-օրյա պատերազմը համեմատի 44-օրյայի հետ, մոտ 70 քանի հոգի զոհը համեմատի 5000 զոհի հետ, 400 հա տարածքի կորուստը համեմատի 10 հազար քկմ կորստի հետ, հայկական կողմից հրադադարի աղերսելը համեմատի իր՝ ծակը մտնելու ետ, երբ Պուտինն էլ չէր գտնում, թե որ ծակն է մտել, որ գա ստորագրի, այ դրա հետ: 2016-ի ապրիլյան պատերազմի դիվանագիտական հաղթանակը թուրքերի վրա էժանով ծախած մարդը ընդհանրապես ապրիլյան պատերազմից խոսելու իրավունք ունի՞»:

Աշոտյանը նաեւ նշեց, որ Փաշինյանը լուսահոգի Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի խոսքերին է հղում անում, երբ մարդը էլ չկա: Բայց եթե նույնիսկ դա ճիշտ է, ինչո՞ւ դրանից հետո տավուշյան դեպքերը սարքեց շոու ու Ավարայրի ճակատամարտ. «Եթե այդ ժամանակ մենք ամենաինտելեկտուալ ու մարտունակ բանակն ունեինք, այդպես էիր հայտարարում, ո՞նց եղավ, որ այդ բանակը ընդամենը երեք ամիս հետո քո բերած «նասկիների» պատճառով, որ այդպես փոխում էին արագ, պարտության մատնվեց: Ա՛յ տղա, եթե դու ասում ես, որ Սերժի թողած բանակցային ժառանգությունն այնպիսին էր, որ Արցախը այլեւս Հայաստանի կազմում չպիտի լիներ, բա վերջին կառավարության ծրագրում խի՞ էիր գրել, որ Հայաստանը պետք է վիզ դնի, որ արցախյան հակամարտությունը կարգավորվի հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Սկզբում ասում ես՝ Սերժը վատ բան է թողել, հետո Սերժի թողածից ու մնացած տեղերից կախվո՞ւմ ես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031