Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ ես դնում ապուշի տեղ, մարդկանց, որոնք չե՞ն կարողանում կարդալ». Աշոտյանը փաստերով մերկացնում է Փաշինյանի հայտարարությունները

Դեկտեմբեր 27,2021 17:34

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից արձանագրեցի, որ երկրորդ, երրորդ նախագահի գնահատականները ներքաղաքական իրավիճակի, տարածաշրջանային, արցախյան հիմնախնդրի հետ կապված 95-96 տոկոսով համընկնում են»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ վստահեցնելով, որ բոլոր «բզբզոցները», թե կան քաղաքական տարաձայնություններ երկրորդ եւ երրորդ նախագահի միջեւ, անհիմն են:

Անդրադառնալով Փաշինյանին եւ նրա հայտարարություններին՝ կապված ղարաբաղյան հիմնահարցի հետ՝ Աշոտյանն ասաց, որ չի հայհոյի, չի պիտակավորի, բայց փաստերով կներկայացնի, թե ով է այդ անձը, որը փորձում է ձեռքերը լվալ հայկական Արցախից, որն իրականացնում է Էրդողան-Ալիեւ քաղաքականությունը մեր երկրում. «Նա զարհուրելի ստեր ասաց արցախյան բանակցությունների մասին: Ինքը ընկնում է իր ստերի թակարդի մեջ: Ասում է՝ եթե ադրբեջանական բնակիչները պետք է վերադառնային Արցախ ու մասնակցեին հանրաքվեին, ապա դա չէր նշանակի, որ Արցախը պետք է լիներ հայկական: Կատարյալ անասունություն: 91-ի դեկտեմբերի 10-ին, երբ Արցախում տեղի ունեցավ առաջին հանրաքվեն, ինչպիսի՞ն էր համամասնությունը այնտեղի բնակչության՝ հայկական, ադրբեջանական: Մոտ 76%-ը Արցախի բնակիչներ էին, մոտ 21-22%-ը ադրբեջանցիներ, մնացածը ռուսներ, քրդեր էին: Արցախը հռչակել է իր անկախությունը՝ ունենալով 21-22% ադրբեջանական բնակչություն: Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, ինադու է անում, ռումբ է դնում Արցախի հանրաքվեի տակ:

Երկրորդը՝ իսկ ո՞վ ասաց, որ այդ բնակիչները բոլորը վերադառնալու էին, երբ Արցախի կարգավիճակի հետ կապված «Սերժի թողած փաթեթը» ստորագրվեր: Պարզ չի՞, որ դա երկարատեւ պրոցես է: Անցել է մեկ տարի, Ադրբեջանը ուժով վերադարձրել է իր տարածքները: Հիմա տեսեք՝ քանի՞ թուրք փախստական է վերադարձել Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, ազատագրված կամ բռնազավթված տարածքներ: Ամբողջ մամուլը նրա մասին է, որ այդ փախստականները չեն գնում: Եթե այսօրվա ադրբեջանցին չի գնում իր զորքի հսկողության տակ ապրելու, իր զինվորի կողքը պաշտպանված ապրելու, նա գնալու էր հայկական Արցախո՞ւմ ապրելու, կա՞ նման մարդ, որ հավատում է դրան: Դիցուք, գնացին. աշխարհում քանի՞ պետություններ կան, որտեղ ազգային փոքրամասնություններ են ապրում՝ տասնյակ: Աշխարհում մոնոէթնիկ պետություններ այլեւս չկան, Հայաստանը եզակի է: Եթե այդպիսի համամասնությամբ ադրբեջանցիները գային, այդ պետությունը հայկակա՞ն չէր: Դա որեւէ որոշիչ նշանակություն ունենար չէր կարող: Այսօր էլ ասում է՝ բա որ հանրաքվեն հարյուր տարի հետո լիներ, այդ համամասնությունը փոխված կլիներ: Այդ նախագծի մեջ նշված է, որ մասնակիցները այն համամասնությամբ են, որը եղել է Սովետական միության վերջին մարդահամարի տվյալներով՝ 1989 թվականին: Ո՞ւմ ես դնում ապուշի տեղ, մարդկանց, որոնք չե՞ն կարողանում կարդալ: Հիմա մե՞նք ենք այս ժողովրդին ժեխի տեղ դնում, թե՞ դու իրենց դնում ես էշի տեղ»:

Աշոտյանը եւս մեկ փաստ բերեց՝ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գովել է 2011-ի կազանյան փաստաթուղթը, որտեղ նույնպես գրված է եղել, որ այդ նույն ադրբեջանցիները գալու էին ու ենթադրենք, մասնակցելու էին հանրաքվեի. «Բա Նիկոլ, 2011-ին եթե այդ փաստաթուղթը թույն էր քո համար, իրականում թույն փաստաթուղթ է, հետո փնովո՞ւմ ես: Եթե այսօր ասում ես, որ Սերժ Սարգսյանի թողած կազանյան փաստաթուղթը փայլուն էր, բա քանի՞ տարի մեր կյանքը կերար՝ նախագահ Սարգսյանի՝ Կիսելյովին տված հարցազրույցի պատճառով՝ իշխանազավթման օրերին: Քանի՞ ֆեյքերով էիր քշում այդ վիդեոն, որտեղ ասում էիր, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է»:

Աշոտյանի գնահատմամբ, աղետը արցախյան հարցում իրականում եղել է 2018-ի ապրիլին, երբ Փաշինյանի նման մարդը եկավ իշխանության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031