Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ենթատեքստը սա էր. Արցախը Ադրբեջան է և վերջ». Նաիրա Զոհրաբյան

Դեկտեմբեր 27,2021 17:11

«Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ենթատեքստը սա էր. Արցախը Ադրբեջան է և վերջ»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի  ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Խոսելով Արցախի խորհրդարանի ուժերի տարածած հայտարարության մասին՝ նա ասաց. «Մինչև վերջին պահը մտածում էի, որ Արցախի իշխանությունները կփորձեն ինչ-որ կերպ մեղմացնել գույները: Ի պատիվ իրենց՝ որևէ մեկը չէր հավատում, որ Արցախի նախագահը կարող է նման կոշտ դիրքորոշմամբ հանդես գալ. իր քաղաքական ուժը ևս միացավ հայտարարությանը»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսով մի քանի խնդիր է լուծել. «Նրա ուղերձներն ուղղված չէին հայկական լսարանին, քանի որ նա գիտի, որ ՀՀ-ում իր լսարանը ձնագնդիի արագությամբ փոքրանում է: Նա անձնավորություն է, որն ամեն գնով պետք է փորձի ուղերձներ հղել Թուրքիային և Ադրբեջանին, Արևմուտքին: Նա փորձեց ներկայացնել, թե իբր իրեն ճիշտ չենք հասկանում: Նիկո՛լ, մենք քեզ ճիշտ ենք հասկանում: Նա ուղղակիորեն ջախջախեց արցախյան երեսնամյա գոյամարտը, ասաց, որ գոյամարտ չի եղել, դա միֆ է և պետք է իր ձևակերպմամբ՝ նախկիններն ունենային համարձակություն ասելու, որ ինչպես իր կինն է ձևակերպում, պատերազմ եղել է հանուն ոչնչի: Նա 1991 թվականի հանրաքվեն, անկախության հռչակագիրը դրեց կասկածի տակ»:

Նաիրա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանին հարցնում է՝ հարց կտայի, երբ պատերազմից առաջ ռուսական կողմը հասկացնում էր, որ չի կարելի Շուշիում քոչարիներ պարել՝ դրանով սադրելով Ալիևին, ինչո՞ւ դա արեց՝ հատելով Ալիևի համբերության բաժակը հենց Շուշիում տրնգիի ժամանակ. «Երբ Ստեփանակերտում հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, փաստացի մեկ տարի երկու ամիս հետո իր ասուլիսում, ըստ էության, ենթատեքստում ասաց, որ Արցախը Ադրբեջան է և վերջ: Չէ, վերջ չէ, տեսնում եմ՝ սոցիալական մեդիայում քննադատում են Արցախի իշխանություններին՝ այնտեղ դավադրություն տեսնելով: Ընդհակառակը, Արցախի ժողովրդին պետք է ասենք՝ մենք ձեր կողքին ենք, և ու կոչ եմ անում սկսել Արցախը փրկելու և Արցախով Հայաստանը փրկելու նոր շարժում: Այն, ինչ մնացել է Արցախից, այն գոնե պահելու համար պետք է սարքենք մեր նոր արցախյան շարժման սկիզբ, քանի որ չկա Արցախ, չի լինելու նաև Հայաստան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031