Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը ՀՀ ԱԱԾ-ի տեղեկություններն այն մասին, որ Մարտունու համայնքապետարանի ենթակայությամբ գործող Մարտունի քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Անուշ Սարգսյանը թույլ է տվել մի շարք չարաշահումներ և յուրացումներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Ըստ մեր աղբյուրի, մասնավորապես նշված պաշտոնում նշանակվելու համար Անուշ Սարգսյանը Մարտունու «Վանևան» ինստիտուտից ձեռք է բերել բարձրագույն կրթության վերաբերյալ կեղծ AA 001159 դիպլոմը, որի համաձայն վերջինիս շնորհվել է «Մանկավարժության» բակալավրի աստիճան: 2001թ. օգոստոսի 1-ից մինչև 2019թ. նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Ա. Սարգսյանը մոր՝ նույն մանկապարտեզի նախկին տնօրեն Վեհանուշ Մելքոնյանի կողմից հրամանագրված է եղել մանկապարտեզում որպես դաստիարակ, սակայն աշխատանքի է հաճախել հազվադեպ և ստացել է շուրջ 7.000.000 դրամ աշխատավարձ:
Բացի այդ՝ Անուշ Սարգսյանի թույլտվությամբ նույն մանկապարտեզում ֆիզկուլտուրայի հրահանգիչ Նարինե Ա.-ն աշխատանքի չի ներկայացել, սակայն վերջինիս դուրս է գրվել ամսական 50.000 դրամ:
Ըստ մեր աղբյուրի, նույն մանկապարտեզի նախկին երաժիշտ Արփինե Խ.-ն օգոստոս ամսից հիմնական բնակության է տեղափոխվել Երևան և ներկայացրել աշխատանքից ազատման դիմում, սակայն Անուշ Սարգսյանը նրան ազատել է նոյեմբերին և յուրացրել վերջինիս անվամբ դուրս գրված 170.000 դրամ աշխատավարձը:
Կարդացեք նաև
Ըստ որոշ տեղեկությունների, ի թիվս այլնի, Անուշ Սարգսյանը Մարտունի քաղաքի բնակիչների անվան տակ, որպես մանկապարտեզի սաներ, տարբեր տարիքային խմբերում ընդգրկել է մանկապարտեզի հարակից համայնքների մի շարք բնակիչների երեխաների և յուրացրել վերջիններիս ծնողներից որպես վարձավճար գանձված 10.000-20.000 դրամ գումարները
Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Իսկ Մարտունու որ մանկապարտեզի տնօրենն ունի բավարար կրթություն և ոչ միայն մանկապարտեզի: Տնօրենը թույլ է տվել պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած երեխայի մորը: Հանուն արդարության,ստուգեք մյուսների գործերը:
Նարինե Ա-ն Հաշմանդամ դարձած Սեյրան Սողոյանի մայրն է,որի հերոսության մասին բոլոր լրատվամիջոցները գրել են: Իսկ տնօրենին նշանակում է քաղաքապետը և հաստատվում ավագանու կողմից: Մայրն ինչ կապ ունի:
Բողոքողի մորաքույրն էլ է Վանևավանի դիպլոմով մինչև հիմա աշխատում ; Հանուն արդարության: