Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամանորյա հրուշակեղեն ընտրելիս ինչի՞ն նախապատվություն տալ

Դեկտեմբեր 27,2021 16:31

Տոնական օրերին փոքրիկներն ավելի հակված են քաղցրավենիք ուտելուն: Նրանց անվտանգ և որակյալ քաղցրեղեն հրամցնելու և առհասարակ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս խորհուրդ է տրվում`

քաղցր նվերները գնել առևտրի կետերից,

ուշադիր լինել պարունակությանը, փաթեթավորման ամսաթվին, պիտանիության ժամկետին և պահպանման պայմաններին, փաթեթավորող կազմակերպության անվանը, իրավաբանական հասցեին, սննդային արժեքին, այն նորմատիվ ակտի անվանը` համաձայն որի այն պատրաստվել է,

գնել այն արտադրանքը, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր,

հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք, որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ից ավելի է:

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս ցանկալի է նախապատվություն տալ`

թխվածքաբլիթներին, որոնք պարունակում են ցածր կալորիականություն,

շոկոլադե կոնֆետներին, քանի որ շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և հակաօքսիդանտներ,

զեֆիրներին. դրանք չեն պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031