Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի դեմ հաղորդում կա

Դեկտեմբեր 27,2021 16:15

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Նաիրիի բաժին զանգած, ապա հաղորդում տված Մ.Ա. -ն հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին, գիշերվա ժամը 01-02-ն ընկած ժամանակահատվածում իր դստեր նախկին ամուսինը՝ Գիվի Հովհաննիսյանը կրակել է իր տան ուղղությամբ, կոտրելով տան ձեղնահարկի պատուհանը: Վնասի չափը, հանգամանքները պարզվում են:

Մեր տեղեկություններով՝ բաժին է կանչվել Գիվի Հովհաննիսյանը, որը քրեական գործերով ճանաչված փաստաբան է, եւ պատրաստվում է դատավորների քննության համար հայտ ներկայացնել: Նա հրաժարվել է բաժնում բացատրություն տալ:

«Առավոտի» հարցին, թե իրեն բաժին կանչե՞լ են, արդյոք բացատրություն տվե՞լ է, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անվան հետ կապված նման բաները շառ են, ես որեւէ անօրինական արարք թույլ չեմ տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031