Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս իշխանությունն ուզում է Ղարաբաղի հարցը գցի ռուսների գրպանը». Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանազատման-սահմանագծման մասին

Դեկտեմբեր 27,2021 16:07

«Սահմանագծման այլընտրանքը սահմանագծում չունենալն է»,-այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պարզաբանելով, որ նման թույլ վիճակում Հայաստանի ելքը դա է ու դրա հիմնավորման համար բազում հնարավորություններ կան՝ դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես, իսկ առանց դիվանագիտական հարաբերությունների՝ ոչ մի տեղ սահմանագծումն առաջ չի ընկնում։ «Ի վերջո, երբ մարդը շորեր է հագնում, սկզբում ներքնազգեստն է հագնում, հետո ինչ-որ բաներ, վերջում՝ վերարկուն է հագնում. այսինքն՝ հակառակը չի լինում»,-պատկերավոր ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը՝ սահմանազատում-սահմանագծում չստորագրելն Ադրբեջանի հետ ֆիքսված սահման չունենալն է, ինչը Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում ցանկացած ոտնձգություն իրականացնել Հայաստանի սահմանների նկատմամբ, երկրորդ նախագահը պատասխանեց. «Վիճակը պարզունականացնելը տվյալ դեպքում ճիշտ չեմ համարում, որովհետեւ մենք չենք ասում՝ սահման չկա։ Դելիմիտացիային չգնալն այս պահին ոչ թե նրա համար է, որ ասենք՝ ընդհանրապես մենք սահման չունենք, այլ հետեւյալ հետեւանքներն է իր մեջ կրում. հաստատված դելիմիտացիան նշանակում է, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ եւ Ռուսաստանին՝ դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք, ասելու ենք՝ այո, եթե ճանաչել եք, ուրեմն Լաչինի միջանցքում դնում եմ մաքսակետ: Ի՞նչ ես ասելու, ասելու ես՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված չէ, այո, կսպասեմ 3.5 տարի, երբ խաղաղապահ զորքերի մանդատի շարունակության հարց պետք է քննարկվի, հետո չոր բանակցությունների ժամանակ Ռուսաստանին կասեմ՝ այլեւս կարիք չկա, հարցը կարգավորված է, խնդիր չկա, խաղաղապահները կարող են գնալ, 1-2 ամիս բանակցություններից հետո մեկ քայլ հետ ես քաշվում եւ ասում ես՝ միայն մեկ պայմանով, այստեղ պետք է իմ պոստը լինի։ Դնելու են այդ պոստը, որը մի քանի ամիս հանգիստ կանգնելու է, դիտելու է, ինչպես Կապանում եղավ։ Հսկայական տարածքներ մենք այսօր չենք էլ վերահսկում, դելիմիտացիայի վտանգը այս սցենարը հնարավոր դարձնելն է։ Միշտ պետք է քեզ դնես հակառակորդի տեղը, պետք է հարց տաս՝ այս խնդիրը լուծելու համար դու ինչ կանես, միաժամանակ ասես՝ ինչ արգումենտ ունես դրա դեմ. չկա։ Այս իշխանությունը ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ինչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցի ռուսների գրպանը։ Ինչ-որ չափով տեղեկացված եմ, որ հիմա այսպիսի հարցեր են լինում, ասում է՝ թող ռուսների հետ բանակցեն, մեզ ինչ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝այն ժամանակ Ղարաբաղն ուժեղ էր, եւ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն էր. «Այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը մի հարց է, այսօր Ղարաբաղի համար չխոսելը՝ լրիվ ուրիշ բան է։ Ուղղակի հնարավոր չէ, այսպես մանիպուլյացնել հասարակությանը։ Այն ժամանակ ավելի շատ պետք էր Ղարաբաղի ձայնը լսել, այսօր ավելի շատ պետք է Հայաստանի ձայնը լսել»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031