Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 27,2021 15:41

«Ամենից քիչ ես կցանկանայի մեկնաբանել Արցախի նախագահի ասածները: Ի՞նչ սպասենք այդ մարդուց. ես չգիտեմ պայմանավորվածության արդյունք է, ի՞նչ նպատակ են հետապնդում, թե ուրիշ հարց է: Ասվել է այնպիսի բան Հայաստանում, որին հնարավոր չէ չարձագանքել, ըստ էության՝ հարցականի տակ է տրվել Արցախի հռչակագիրը: Ի դեպ, ես այդ հռչակագրի հեղինակներից եմ, երկու հոգով ենք գրել՝ ես ու Կարեն Բաբուրյանը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին շատ կոպիտ արձագանքեց Նիկոլ Փաշինյանին. հավանական համարո՞ւմ եք, որ սա կարող է ձևական բնույթ կրել, ինչ-որ վտանգավոր միտում տեսնո՞ւմ եք Արցախը Հայաստանից տարանջատելու առումով:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Ավելի ուշ, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանն առնչվող որոշակիություն մտցրեց. «Արդեն հասկանալի է, որ եթե վարչապետն ասում է, որ 2016-ից որեւէ նույնիսկ տեսական հնարավորություն չկար Ղարաբաղը Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա ՀՀ դիրքորոշումն է: Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից: Այս վերջին հայտարարություններով վարչապետն, ըստ էության, կասկածի տակ դրեց Արցախի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի գոյության, ձեւավորման հիմքում է դրված: Կամ չեն հասկանում՝ ինչ են անում, կամ անում են ծրագրավորված»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031