Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել ենք ստիպել իշխանությանը՝ հանել արգելքները. Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 27,2021 15:09

«Մեր խմբակցության 12 անդամի համար սահմանը փակ է։ Քրգործեր են հարուցված և երկրից դուրս գալու հնարավորություն այդ մարդիկ միևնույն է՝ չունեն: Ըստ էության՝ մենք հայտարարել ենք այդ մասին, բայց իրականության մեջ մի զգալի մասի համար այդ մասնակցության ճանապարհը փակ է, փակ է այս իշխանության կողմից»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ իր խոսքում նախագահը քննադատեց իշխանությանը՝ պասիվ արտաքին քաղաքականության համար, մինչդեռ «Հայաստան» դաշինքի կողմից միջազգային կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին չմասնակցելու որոշում կայացվեց:

«Երբ Սեյրան Օհանյանը չի կարողանում մասնակցել ՀԱՊԿ-ի խորհրդարանական միջոցառումներին, թույլ չեն տալիս, քննիչը համաձայնությունը չի տալիս, Արմեն Գևորգյանը չի կարողանում մասնակցել ԵԽԽՎ նիստին, և այն՝ ինչ արել ենք, արել ենք ստիպելու համար այս իշխանությանը գնալ մի պարզ, տրամաբանական քայլի՝ հանել այդ բոլոր արգելքները «Հայաստան» դաշինքի պատգամավորների համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր խմբակցության անդամները լավագույնս կարող էին օգտագործել միջազգային ամբիոնները. «Իրենց մակարդակով, ի դեպ, մեր ֆրակցիայից ամեն մեկը երևի 4-5 մյուս ֆրակցիայի անդամների հնարավորություն ունի՝ և ինտելեկտուալ, և փորձառության, ամեն ինչով շատ ավելի բարձր մակարդակ ունեն, կարող են շատ ավելի արդյունավետ լինել նաև դրսի աշխատանքներում»։

Մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031