Վարշավայում մեկնարկել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Տղամարդիկ առաջին օրը խաղացել են հինգ, կանայք՝ չորս տուր:
Հայաստանը ներկայացնող տղաներից լավագույն արդյունքը՝ 4,0 միավոր, առայժմ ունի Տիգրան Լ. Պետրոսյանը, որը կես միավոր է զիջում երեք առաջատարներին: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը չորս հնարավորից իր անվան դիմաց գրանցել է 2,5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 1,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ