Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուի աշխատանքային պայմանները հարմարեցնում են, եկամտահարկը հետ տալիս, եթե կընդունի պատերազմում հաշմանդամ դարձած անձի

Դեկտեմբեր 27,2021 14:51

Այն գործատուները, որոնք իրենց մոտ աշխատանքի կընդունեն պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց, բայց նրանց մոտ աշխատանքային միջավայրը հարմարեցված չի լինի այդ անձանց, կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի, որ այդ միջավայրը հարմարեցվի: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նրա ներկայացմամբ, խոսքը վերաբերում է նաեւ 90-ականներից ի վեր ժամանակահատվածին, այսինքն՝ այն անձանց, որոնք մինչ օրս տուժել են ռազմական գործողություններից եւ ձեռք են բերել հաշմանդամություն:

Կառավարությունը գործատուին նաեւ կտրամադրի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի մինչեւ 100 հազար դրամ փոխհատուցում՝ մեկ տարի ժամկետով: Նարեկ Մկրտչյանն ասաց, ոչ այս ծրագրով շահառուների թիվը մեծ չէ՝ 100 անձ:

Մեկ այլ նախաձեռնությամբ էլ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության ծրագիր են սկսել, որով Տեղեկատվական տեխնոլոգիաների խոշոր կազմակերպություններից մեկի հետ իրականացնում են զինվորների համար կրթական ծրագիր, որը նաեւ պրակտիկայի ժամանակահատված պետք է ունենա, նաեւ ընկերությունը երաշխավորել է այդ անձանց ընդունել աշխատանքի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031