Տեղեկացա, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի խմբակցության պատգամավոր, 5-րդ ալիքի նախկին լրագրող Ագնեսա Խամոյանը ու Քոչարյանի գրասենյակը հրաժարվել են Քոչարյանի ասուլիսի լուսաբանման համար հավատարմագրել Civic.am-ին։
Սա, կարծում եմ՝ անթույլատրելի խտրական վերաբերմունք է և հերթական վախի դրսևորումը։ Ինչքանով ես եմ տեղյակ՝ Civic.am-ից «Հայր Մեր»-ը սովորելու մասին հարց տալ չէին պատրաստվում։ Բայց դե ինչպես ասում են՝ վախի աչքերը մեծ են։
Civic-ը այս պահին Հայաստանում գործող եզակի պրոֆեսիոնալ լրատվականներից է և բնականաբար ինչպես և Հայաստանում գործող լրատվականների 100%-ը կարծիքային է (opinion media):
Հրավիրում եմ Մարդու իրավունքների պաշտպանի, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ուշադրությունը (թեև գրեթե վստահ եմ, որ արձագանք չի լինի՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով)։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյան
Քաղաքացիական պայմանագիր
Այ որ ԱԺ-ի շենքում քացով կռիվ անելու և սեռական բնույթի հայհոյանքներ տեղալու համար խուլիգանության հոդվախով դատվեիր հիմա ձայնդ ուրիշ տեղում կլիներ։ Իսկ դու դեռ դատվելու ես, կարող ես չկասկածել․․․