Բաքուն սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանը լիարժեք սատարում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանային գործակցության զարգացմանը: Երկկողմ հարաբերութունների համար հիմք կարող է լինել միայն միջազգային իրավունքը, որին միշտ հավատարիմ են եղել թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, բայց ո՛չ Հայաստանը»,- ասել է Բայրամովը:
Նա նաև նշել է, որ Բաքուն բարձր է գնահատում Անկարայից եկող ազդակներն այդ ուղղությամբ, այդ թվում՝ հայտարարությունը, որ այդ գործընթացը տեղի կունենա Ադրբեջանի հետ համակարգմամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ