Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը Արցախի բնակիչներին օգնելու ծրագրեր կիրականացնի նաեւ 2022 թվականի առաջին եռամսյակում. Նարեկ Մկրտչյան

Դեկտեմբեր 27,2021 13:49

Հայաստանը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության սոցիալական ապահովության հիմնական երաշխավորը: Այսօր այս մասին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նա «Արմենպրեսի» մամուլի սրահում ամփոփեց այս տարվա գործունեության արդյունքները, նշեց, որ Հայաստանի կառավարությունը օգնելու ծրագրեր կիրականացնի նաեւ 2022 թվականի առաջին եռամսյակում: Նախարարի խոսքով` 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունը շուրջ երկու տասնյակ ծրագրեր է իրականացրել Արցախում բնակիչների համար։

Արցախցիներին տրամադրվել է սոցիալական աջակցություն, ապահովել են կացարանով, զբաղվածության խնդիրներ են լուծել:

«Մենք արդեն սկսել ենք մտածել նաեւ զարգացման ծրագրերի կազմակերպման մասին։ Այդ ծրագրերը մեզ թույլ տվեցին հաղթահարել 2020 թվականին սկսված պատերազմի պատճառով առաջացած մի շարք խնդիրներ։ Ուրախ եմ նաեւ փաստել, որ Արցախի բնակիչների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է հայրենիք։ Այնուամենայնիվ, նրանց մի մասը դեռ շարունակում են մնալ Հայաստանում՝ ամենատարբեր հատվածներում եւ նրանք շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, աջակցության ծրագրերից էր 68 հազարական դրամները, որոնք տրվել են 4 ամսվա ընթացքում՝ Արցախի այն բնակավայրերի մեծահասակներին ու անչափահասներին, որոնք պատերազմի արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ են անցել, եւ օգնություն այն անձանց, որոնց տներն ու բնակարանները վնասվել են ռմբակոծությունների հետեւանքով, որոնք ֆիզիկական եւ հոգեկան վնասվածքներ են ստացել:

«Այս ծրագրերը մենք կշարունակենք իրականացնել նաեւ 2022 թվականի առաջին եռամսյակում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կարիքների գնահատման հիման վրա, Արցախի գործընկերների հետ աշխատելով, նոր ծրագրեր են մշակում:

Նարեկ Մկրտչյանը նաեւ ասաց, որ օրակարգային են բնակարանաշինության հարցերը. «Այն արցախցիները, որոնք գտնվում են Հայաստանում՝ պատրաստ են վերադառնալ Արցախ եւ իրենց կյանքն այնտեղ շարունակել: Եվ ամենակարեւորը հիմա Արցախում բնակարանաշինության հարցն է»:

Ըստ նախարարի, այն արցախցիները, որոնք կոմունալ կացարաններից տեղափոխվում են նոր բնակարաններ, նրանց բնակարանները տրվում են մյուս արցախցիներին: Բացի այդ, ՀՀ կառավարությունը գումար է տրամադրում, որպեսզի Արցախի տեղահանված բնակիչները վճարեն վարձավճարները՝ մինչեւ որ նոր բնակարան կունենան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031