Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ևս երկու հայց ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարանում:
«2021թ. առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատական գործընթացներ և բողոքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են, և այս տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միաժամանակ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման հիմքով՝ համաձայն 1965թ. Կոնվենցիայի: Կցանկանայի նշել, որ երկու ուղղություններով էլ բողոքները փոխադարձ են՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի և Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը կշարունակի դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարաններում: «Ամենակարճ ժամկետներում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման փաստով՝ շրջակա միջավայրին և էկոլոգիային հասցրած վնասի և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների անօրինական յուրացման գործերով: Այդ ուղղությունը 2022թ. առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ