Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարության բաստիոնը պարտվում է մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է». Ռոբերտ Քոչարյան

Դեկտեմբեր 27,2021 13:38

«Ժողովրդավարության բաստիոնը պարտվում է մի երկրի, որտեղ իշխանությունը ժառանգական է, որտեղ նախագահը նշանակում է փոխնախագահ իր կնոջը, որտեղ տասնյակ լրագրողներ բանտերում են, որտեղ նախագահի ընտանիքը բոլոր օֆշորային սկանդալներում կա»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ Հայաստանը շարունակում է պարտվել հակառակորդին՝ քարոզչական պատերազմում:

«Պատերազմի ժամանակ ոչ մի երկիր հանդես չեկավ դատապարտող հայտարարությամբ այն պետությանը, որը սկսել է պատերազմը: Բայց մենք պարտվում ենք նաեւ հիմա»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստին, որ վերոնշյալ չափանիշներով երկրին Հայաստանը քարոզչական պատերազմում եւ առհասարակ, պարտվում է Եվրոպայում:

«Թե ո՞նց ենք պարտվում, ուղղակի չեմ հասկանում»,- ասաց նա:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունները անցնող տարվա ընթացքում չեն կարողացել ապահովել անգամ միջազգային հանրության ներգրավվումը՝ գերիների վերադարձն ապահովելու համար:

Խոսելով Արցախի հարցի մասին էլ՝ ասաց, որ Հայաստանի գործող իշխանությունը պարզապես ձեռքերը լվացել է Արցախի հարցից՝ կամ չգիտակցելով, կամ՝ միտումնավոր: Երկու դեպքում, էլ նրա գնահատմամբ, մեծագույն խնդիր կա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031