Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանազատման գործընթացը պետք է սկսել առանց նախապայմանների. Բայրամով

Դեկտեմբեր 27,2021 13:23

Բաքուն և Երևանը սահմանազատման գործընթացը պետք է սկսեն առանց նախապայմանների: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Սահմանների որոշումը օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանը և Հայաստանն անկախություն ձեռք բերելու պահից ի վեր՝ մոտ 30 տարի, սահմանազատում անգամ չեն սկսել: Իհարկե, դա բնական երևույթ է, որը չի կարելի ընդունել»,- ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի դեօկուպացիայից հետո» Ադրբեջանը լիարժեք հսկողության տակ է վերցրել Հայաստանի հետ սահմանը:

«Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություններ են ստեղծել սահմանների քաղաքակիրթ որոշման համար, և Ադրբեջանը բազմիցս այդպիսի կոչ է արել: Սոչիիի նոյեմբերի 26-ի երկու առաջնորդների փաստաթղթում առաջին անգամ արտացոլվել է այդ գործընթացը եռակողմ ձևաչափով սկսելու անհրաժեշտությունը: Նաև ցանկանում եմ նշել, որ նման նախաձեռնությունը, թեկուզ և արտացոլված չէր եռակողմ հայտարարության ձևաչափով պաշտոնական փաստաթղթում, հնչեցվել է դեռ այս տարվա մայիսին, իսկ ադրբեջանական կողմը դրան փոխադարձությամբ է պատասխանել, համաձայնություն է տվել աշխատանքային խմբի ստեղծմանը: Բայց այդ ժամանակ Հայաստանն առաջ քաշեց որոշակի նախաձեռնություններ, որոնք ընդունելի չէին Ադրբեջանի համար»,- ասել է նա:

Ըստ Բայրամովի՝ սահմանազատման գործընթացը պետք է սկսել առանց նախապայմանների, քանի որ եթե սկսվեն նախապայմաններ առաջ քաշել, հանձնաժողովի ստեղծման աշխատանքները կձգձգվեն, և դա կվերածվի վերջ չունեցող գործընթացի:

Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանազատման գործընթաց: «Ենթադրում ենք, որ հակառակ կողմը գիտակցում է դրա անխուսափելիությունը, որ այդ գործընթացը համապատասխանում է միջազգային նորմերին ու սկզբունքներին, և որ սահմանազատումն այլընտրանք չունի: Ենթադրում ենք, որ առաջիկայում դրական ազդակ կստանանք նրանցից: Մյուս կողմից, այն փաստը, որ այդ հարցը նշված է Սոչիի հայտարարության մեջ, նշանակում է, որ հայկական կողմն ընդունում է այդ գործընթացը: Ուստի սպասում ենք, որ առաջիկայում դա հնարավոր կդառնա»,- ասել է Բայրամովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031