Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Կիմ Չեն Իրը նախանձից կմեռներ». Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին

Դեկտեմբեր 27,2021 13:12

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն: Այս համատեքստում, այսօր կայացած մամուլի ասուլիսում, Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ վերջին ՏԻՄ ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին. «Այն, ինչ կատարվեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւ դրանից հետո, դա ուղղակի մաստեր կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետերի համար: Կիմ Չեն Իրը նախանձից կմեռներ: Այսպիսի բան ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել, հնարավոր չէր անգամ պատկերացնել, որ այն, ինչ կատարվում էր Վանաձորում, Գորիսում, Թալինում, Մասիսում, մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար էր հիվանդ երեւակայության պարագայում անգամ ենթադրել, որ հնարավոր է: Սա վարչաիրավական ատրակցիոն է: Հասել են նույնիսկ ձեր աթոռներին ԱԺ-ում»:

Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, այս ամենում դատախազությունը շատ հետաքրքիր կեցվածք ունի. «Դարձել է գունավոր իշխանափոխության պահապանը, այլ ոչ թե օրենսդրության ու Սահմանադրության: Վերջին ՍԴ որոշումներն ուղղակի իրավական դաշտում հաստատեցին այն, ինչ մենք ասում էինք մի քանի տարի անընդմեջ: Դատախազությունն ունի շատ բարդ հարաբերություններ կամ իրավագիտության հետ, կամ խղճի: Միգուցե երկուսի հետ էլ: Մի աֆորիզմ կա՝ «արդյոք, կարող ես համարել, որ խիղճդ մաքուր է, եթե դրանից երբեք չես օգտվում»: Սա մեր դատախազության մասին է: Երկիրը, ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից, դարձել է տգիտության եւ իրավական բեսպրեդելի բաստիոն»:

Այլ մանրամասները՝տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031