Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ: Առաջին հանդիպումը կլինի Մոսկվայում: Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում:
Նա նաև հավելել է, որ առաջիկա օրերին կբացվեն Ստամբուլի և Երևանի միջև չվերթները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Այս գործընթացի բոլոր լուրերը մենք ստանում ենք չավուշողլուից․․․․ հեսա մեր կողմը վազելով կհավելի թե որ հյուրանոցում են հանդիպելու :):):)
այ էս կարգի սայլի հետևից քարշ եկող դիվանագիտություն ու պետական աշխատանք է եղել ու մնում մինչև հիմա, դրա համար էլ հասանք ուր որ հասանք․․․