Armlur. Ինչպես հայտնի է 2021 թվականի օգոստոսի 24-ին եւ 25-ին Ազգային ժողովի հայտնի միջադեպի ժամանակ հարվածի հետևանքով վնասվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքը եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Պարզվել էր, որ Նազարյանի աչքին հարվածել է Հակոբ Ասլանյանը, սակայն ՀՔԾ-ն այս միջադեպով քրեական գործ չհարուցեց:
Իսկ ով է Հակոբ Ասլանյանը:
Բանն այն է, որ նա առաջին անգամը չէ, որ հայտնվում է միջադեպի կիզակետում: 2021 թվականի փետրվարի 26-ին ԱԺ ընդունարանին հարող հատվածում միջադեպ էր եղել Բաղրամյան պողոտան փակած «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի եւ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջեւ։ Հակոբ Ասլանյանը պատմել էր ՝ փողոցում հայհոյանքներ են հնչեցրել։ Սակայն Ասլանյանի հետ միջադեպի մասնակից երիտասարդը ոստիկաններին ցուցմունք էր տվել եւ հերքել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանին հարվածել է: Ինչեւէ, մեղադրյալի աթոռին է հայտնվել Հակոբ Հովհաննիսյանը, որին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: