«Երկու ԳՇ պետ է փոխվել մեկ տարում: Գործող ԳՇ պետի մասին եւս համառ լուրեր են շրջանառվում, որ կփոխեն»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով բանակի խնդիրների եւ պատասխանատվության մասին: Նա հեգնանքով նկատեց, որ «Հայկական ժամանակի» հրապարակումներին ենք սպասում, որպեսզի հերթական պաշտոնյայի փոփոխության մասին իմանանք:
«Չի կարելի ՊՆ ղեկավարներին փոխել նասկու պես: Սա այդ համակարգը չի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այս ամենի՝ իր բացատրությունը հետեւյալն է. «Այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, որովհետեւ մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ: Կպահանջեին, որ ճանապարհ չհանձնես, մի շարք այլ հարցեր: Իսկ հիմա մի վիճակ է, երբ սարսափը հնարավոր պատերազմի վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնց ժողովուրդը այլ պարագայում թույլ չէր տա գնալ: Այս վիճակը իմ տպավորությամբ, ինչ-որ տեղ արհեստականորեն է ստեղծվում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ