Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի մամուլի խոսնակն ԱՄՆ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Դեկտեմբեր 27,2021 12:38

Ermenihaber. Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին:

Նա շեշտել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքականությունը դարձրել է իր ինքնության մի մասը։

«Հիմա սակայն Հարավային Կովկասում ընթանում է մի գործընթաց, որը փլուզման է բերում այն ամենը, ինչի վրա սփյուռքը (նկատի ունի հայկական սփյուռքը) կառուցել է իր ողջ փաստարկները: Այսինքն` Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հակամարտությունը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»,- ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան և Հայաստանը քայլեր են ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Ըստ Էրդողանի խոսնակի՝ հիշյալ կարգավորման գործընթացն ամենաշահավետը լինելու է Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և կախվածության մեջ Ռուսաստանից: Քալընի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նպաստավոր կլինի թե՛ տնտեսապես, և թե՛ քաղաքականապես։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031