Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայրենիքի պետական սահմանը պաշտպանելիս զոհվածների մեդալները մարզպետը փոխանցեց նրանց հարազատներին

Դեկտեմբեր 27,2021 12:04

Դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ մեդալների հանձման արարողություն։

Մարզպետ Արարատ Գրիգորյանը, պարգևները փոխանցելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց զինվորների ընտանիքներին։

Հայրենիքի պաշտպաններ Սմբատ Սարոյի Քարամյանը և Արա Մկրտչի Մկրտչյանը, ովքեր պատվով շարունակում են իրենց ծառայությունը Հայոց բանակում, պարգևատրվեցին Արցախի Հանրապետության նախագահի «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Հայրենիքի պետական սահմանը պաշտպանելիս զոհված մեր հերոսների մեդալները մարզպետ Ա․ Գրիգորյանը փոխանցեց նրանց հարազատներին․

Արթուր Ռոբերտի Բադալյանը հետմահու պարգևատրվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալով,
Հայկ Հրաչիկի Ստեփանյանը` Արցախի Հանրապետության նախագահի «Արիության համար» մեդալով,
Կարեն Արթուրի Բալայանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահի «Արիության» մեդալով։

Մարզպետ Ա․ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց զինվորների ծնողներին և հարազատներին, նշելով, որ մեր հերոսները ցուցաբերած խիզախության և արիության շնորհիվ ոչ միայն պաշտպանել են հայրենիքի սահմանները և այդ սահմաններում ապրելու, արարելու մեր անօտարելի իրավունքը, այլև մեր այսօրվա օրը, խաղաղությունը, ինչն անհնար կլիներ առանց մեր զինվորներից յուրաքանչյուրի ներդրման և նվիրումի։

Հայրենիքը պաշտպանելու առաքելությունը համախմբել էր Վայոց ձորի մարզի տաղանդավոր և ստեղծարար բազմաթիվ երիտասարդների։ Եվ այսօր ցանկանում ենք մեր խոսքն ամփոփել մեր զինվորներից Արա Մկրտչյանի գրած տողերով․ «․․․գալու է մի ժամանակ՝ հայ զինվորը դառնալու է ամենագնահատվածը, Հայոց բանակը՝ ամենամարտունակը, և թշնամին էլի սարսափելու է մեր զինվորի բազկի հարվածից։ Իսկ մենք էլի խմելու ենք հայոց բանակի հաղթանակների կենացը․․․»։

Այսօր մեր հայրենիքի թիկունքին կանգնած են մեր քաջ զինվորները, սակայն չպետք է մոռանալ, որ նրանց թիկունքին պետք է կանգնի ողջ հայ ժողովուրդը՝ իր գործով և անսահման նվիրումով։

Փառք Հայոց բանակին, խաղաղություն հայ զինվորին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031