«Հայք» խմբակցության ղեկավար Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ թալինցիներ.
Ելնելով բոլորին հայտնի իրողություններից՝ մեր խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Թալին համայնքի ավագանու հետագա նիստերին։
«ՔՊ» խմբակցության ներկայացուցիչը չի ընտրվել համայնքի ղեկավար և չի կարող ստանձնել Թալինի համայնքի ղեկավարումը։
Կարդացեք նաև
Ես հորդորում եմ «ՔՊ» խմբակցությանը՝ ողջամտություն ցուցաբերել և հրաժարվել համայնքի ղեկավարումը ստանձնելու նկրտումներից, քանի որ նրանք չունեն մեծամասնություն և պարզապես չեն կարող ստանձնել համայնքի կառավարումը։ Նաև ցանկանում եմ շեշտել, որ առկա քաղաքական ճգնաժամի ողջ պատասխանատվությունը կրելու է «ՔՊ» խմբակցությունը։
Հերթական նստաշրջանի ընթացքում երեք ամսից ավելի նիստեր չգումարվելու դեպքում համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, և տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, որի արդյունքում մեր քաղաքացիները իրենք կորոշեն, թե ով է ղեկավարելու մեր համայնքը։
Ես առաջինը կլինեմ, ով կշնորհավորի իրապես հաղթած թիմին, սակայն վստահաբար թույլ չեմ տա որևէ մեկին, մեկ անձի ձայնի գողությամբ ոտնահարել հազարավոր քաղաքացիների ձայնն ու խոսքը։