Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկել ենք՝ բժիշկների խմբի գործուղում գերիների մոտ. Արմեն Մուրադյանը մանրամասներ է ներկայացնում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման մասին

Դեկտեմբեր 27,2021 01:07

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի հայրենակիցներ,

2 օր լուռ հետևում եմ, թե ինչ են քննարկում, ինչ կարծիքներ են արտահայտում` որոշ մարդիկ, ի դեպ կան որոշ քննադատողներ` որոնց հարգանքով եմ վերաբերվում, ուստի հենց իրենց տեսակետը կարևորելով ու արժևորելով՝ որոշեցի այս գրառումն անել…

Եվ այսպես, շատ հակիրճ ներկայացնեմ իրականությունը.

Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, ով Ռուսաստանի նախաձեռնությամբ, մեկնել է Մոսկվա`ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականացվեր իրենց կողմից:

Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և 2004 թվականին, 2006 թվականին, և 2008 թվականին:

Հանդիպման մասին ասեմ հետևյալը.

Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:

Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ, այո, Զինվորի Տան մասին, որը ստեղծել է համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով…Ասեմ`խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու…

Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում…»

Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն, այդ իսկ նպատակով՝

առաջարկել ենք՝ բժիշկների խմբի գործուղում՝գերիների մոտ…

Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը

⦁ բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո,

⦁ խոսեցինք մեր մշակութային վտանգված հարստության մասին…

Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:

Հ.Գ. Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ, այդ հարցով, անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին…

Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին:

Այս հանդիպումը, հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031