Դիլիջանի հրապարակում այս տարի ոչ մի միջոցառում չի անցկացվի, քանի որ ամբողջ հանրապետությունում կորոնավիրոսային համավարակի պատճառով արգելվել է միջոցառումների անցկացումը։
Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը։
Վերջինս, սակայն, նշեց, որ չնայած մեծ միջոցառում չի նախատեսվում, սակայն տարբեր կառույցներում փոքրիկ միջոցառումներ և ներկայացումներ կլինեն փոքրիկների համար․
«Միջոցառումներ են սպասվում բոլոր մանկապարտեզներում, Դիլիջանի երաժշտական դպրոցում տարեմուտի համերգ անցկացվեց, Երկրագիտական թանգարանում էլ կանցկացվի Խաչատուր Աբովյանի 180-ամյակին նվիրված միջոցառում, իսկ այսօր Ամո Խարազյանի դրամատիկական թատրոնը Դիլիջանի փոքրիկների համար ցուցադրություն կիրականացնի, որի տոմսի արժեքի 50 տոկոսը Դիլիջանի համայնքապետարանն է վճարել»։
Կարդացեք նաև
Գրիգորյանը նաև նշեց, որ համայնքապետարանը նվերներ է տրամադրել մանկապարտեզի և նախակրթարանների փոքրիկների համար։
Դիլիջանի փոքրիկների համար Ամանորյա միջոցառում անցկացրեց նաև Դիլիջանի համայնքային կենտրոնը ՝ «Ամանորյա անցուդարձ» կարգախոսով։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ