Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 26,2021 20:18

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանի ասուլիսային/ֆեյսբուքային մեկնաբանությունների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն ուղեկցվում է Արցախում ներքաղաքական «ռասկլադ» փոխելու հստակ գործողություններով։

Հասկանալի կերպով հանրային ուշադրությունը Փաշինյանի՝ ադրբեջանական քարոզչական շեշտադրումներն ու թեման ադրբեջանական «սոուսով» ներկայացնելու վրա է, սակայն Նիկոլի գլխավոր նպատակը Արցախի գործող նախագահին պաշտոնից հեռացնելն է։

Այո՛, առաջին հայացքից շատ տարօրինակ է հնչում, բայց փորձեմ փակագծերը բացել։

Խնդիրն այս դեպքում ոչ թե Արայիկ Հարությունյանի անձն է, այլ այն, որ Փաշինյանը, գիտակցելով հանգամանքը, որ Արցախում այս պահին նախագահի նոր ընտրության անցկացումը գրեթե անհնարին է, կուլիսային ճանապարհով Հարությունյանին հեռացնելու գործընթաց է սկսել։
Այստեղ խնդիրը ոչ թե Արայիկ Հարությունյանի լավ կամ վատ լինելն է ու դրանով պայմանավորված գործընթաց սկսելը, այլ այն, որ Փաշինյանի համար Արցախին սուբյեկտայնության վերջին բաղադրիչից զրկելու ամենակարճ և վերջին քայլը Հարությունյանի հեռացման գործընթաց սկսելն է ու նախագահի պաշտոնի թափուրության ապահովումը։

Արցախում այս պահին եռացող գործընթացների քիչ հատվածն է տեսանելի հանրության լայն շրջանակների համար, և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին այս թեմայով արցախյան քաղաքական ուժերը կխոսեն։

Արցախի առողջ ուժերի ակտիվ դիմակայության պայմաններում փաշինյանական քաղաքական վերադասավորումների առաջին փուլը տապալվել է, ներկայումս քաղաքական կոնսուլտացիաների շրջան է, որի նպատակը Արցախում քաղաքական կայունության ապահովումն է։

Փաշինյանի գործողություններն Արցախում ունեն նաև արտաքին դրդապատճառ և ունակ են վերախմբագրումներ մտցնել ռեգիոնալ վերադասավորությունների մեջ, սակայն այս պահի դրությամբ, կարծես, այդ սցենարը գործի դնել չի հաջողվում։
Փաշինյանի ներքին դրդապատճառը Արցախի հարցի պատասխանատվությունից լիարժեք ազատվելն է, Թուրքիայից ու Ադրբեջանից դրա դիմաց այլ հարցերում փոխզիջում ստանալն է։

Հ.Գ. Արայիկ Հարությունյանը 2018 թվականից հետո անհաշվելի սխալներ ու ձախողումներ է թույլ տվել, մեղքի իր հսկայական բաժինն ունի տարբեր գործընթացներում, սակայն այս փուլում քաղաքական ուժերի, հասարակության ակտիվ խմբերի և Արցախի ու Հայաստանի համար մտահոգ մարդկանց ուշադրությունը պետք է կենտրոնացնել Արցախի դեմ հարձակման հերթական ալիքի դեմ, որի հիմքում ոչ թե Արայիկ Հարությունյանն է, այլ Արցախի սուբյեկտայնության վերջնական խորտակումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031