Այսօր Վարշավայում մեկնարկում են $ 1 մլն ընդհանուր մրցանակային ֆոնդով արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Սկզբում մասնակիցները հանդես են գալու ռապիդ (15 րոպե +10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար), այնուհետեւ՝ բլից (3 րոպե +2 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար) շախմատի ձեւաչափով:
Տղամարդկանց պայքարին հայտավորվել է 180 շախմատիստ, որոնցից 144-ը՝ գրոսմայստեր, կանանց պայքարին՝ 103 շախմատիստ, 63-ը՝ գրոսմայստեր:
Վիճակահանություններն արդեն անցկացվել են: Հայաստանը մասնակիցներ ունի թե տղամարդկանց, թե կանանց ռապիդի առաջնություններում: Մեկնարկային օրը խաղացվելու է հինգ տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ