ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի ֆեյսբուքյան գրառումը
Արցախի վերաբերյալ հնչեցված թեզերը, բանակցային գործընթացի վերաբերյալ պնդումները, որ կատարվում է այս իշխանությունների կողմից, միջազգային իրավական աղետ է:
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կարգավիճակի ընկալման բացակայություն, ընդունված բանաձևերի աբսուրդային, թշնամական ազդեցությանը բնորոշ պնդումներ ու մեկնաբանություններ:
Այս մարդիկ չեն ընկալում, որ Հայաստանին ու Արցախին նման հայտարարություններով վնասում են նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ներկայացված գանգատի պրոցեսին: