Տոնական սեղանն առանց մսեղենի հնարավոր չէ պատկերացնել, առաջարկում ենք պատրաստել խոզի փափկամիսը մանանեխով:
Այս նախուտեստը կարելի է մատուցել ոչ միայն տաք վիճակում, ցանկացած կողմնակի ճաշատեսակի կամ բանջարեղենի հետ, այլ նաև որպես սառը խորտիկ:
Խոզի փափկամիսը մանանեխով. Անհրաժեշտ բաղադրիչները
- խոզի միս-1,5 կգ,
- սխտոր-4 պճեղ,
- բուսական յուղ-3 ճաշի գդալ,
- հատիկավոր մանանեխ-1 ճաշի գդալ,
- քաղցր պապրիկա-1 ճաշի գդալ,
- անուշաբույր աղացած պղպեղ-0,5 թեյի գդալ,
- աղացած սև պղպեղ-0,5 թեյի գդալ,
- աղ- 0,5 ճաշի գդալ։
Խոզի փափկամիսը մանանեխով. Պատրաստման եղանակը
_Լվանալ միսը, չորացնել բազմաշերտ թղթե սրբիչով:
_Սխտորը կտրատել, խցկել մսի վրա արված կտրվածքների մեջ, բոլոր կողմերից։
_Համեմունքները լցնել փոքրիկ ամանի մեջ, ավելացնել ձեթ, մանանեխ, խառնել, միսը պատել այս մածուկով, փաթաթել փայլաթիթեղի մի քանի շերտով, դնել սառնարանում 12 ժամ։
_Մարինացված միսը փայլաթիթեղի մեջ փաթաթված դնել կաղապարի մեջ, թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մեկուկես-երկու ժամ։
_Փայլաթիթեղի մեջ մանանեխով մարինացված խոզի միսը պատրաստ կլինի, երբ դանակով ծակելիս թեթև և թափանցիկ հյութ դուրս գա:
_Դրանից հետո նրբաթիթեղը զգուշորեն կտրատել, եզրերը հետ ծալել, շարունակել թխել ևս 15 րոպե, մինչև մսի մակերեսին շագանակագույն կեղև առաջանա։
Դե ինչ բարի ախորժակ։
Աղբյուր՝ https://baxadratomser.am/