Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը
Իմ երեք տարիների աշխատանքի և քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ջանքերի շնորհիվ դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու կողմից 2022 թվականի բյուջեի ընդունման պարագայում առաջին անգամ 10 միլիոն դրամ կհատկացվի Երևանում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։
Երիտասարդական միջոցառումների իրականացում ծրագրով նախատեսվել է «Աշխատանք երիտասարդներին» աշխատանքային տոնավաճառի կազմակերպումը, Երիտասարդների միջազգային օրվան և Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը, Երիտասարդների նորարարական ծրագրերի և նախաձեռնությունների ֆինանսավորումը:
Ցավոք, իմ լիազորությունների դադարեցումից հետո օրակարգից դուրս է եկել քաղաքապետարանում «Երիտասարդության հարցերի բաժին» ձևավորելու նախագիծը, որի ուղղությամբ պատասխանատու գերատեսչությունների հետ աշխատել էինք շուրջ 3 ամիս։ Դրանով վտանգվում է այս ծրագրերի իրականացումը։ Հույս ունեմ, որ տարվա սկզբին այս հարցը հետ կգա օրակարգ։