Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառումը
Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ Հռոմի Պապը հանդես եկավ ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձով՝ մարդկությանը հրավիրելով երկխոսության, միասնության և խաղաղության։ Նա իր խոսքում անդրադարձավ աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
Իր ուղերձում Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշեց. «Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»: