Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը սահմանամերձ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր, սահմանամերձ մարզի երիտասարդների մասնակցության հեռանկարները Ռոսսոտրուդնիչեստվոյի կրթական ծրագրերում, համատեղ նախագծերի իրականացման գործում փոխգործակցության հիմնական ոլորտները, այդ թվում՝ գիտության բնագավառում։
Վադիմ Ֆեֆիլովը և Արթուր Կոստանդյանը խոսեցին նաև Սյունիքի երիտասարդության շրջանում պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, քննարկեցին, թե ինչ պահանջված մասնագետներ կարելի է պատրաստել ՌԴ կառավարության կողմից տրամադրվող քվոտաների շրջանակներում։ Առաջնահերթությունների թվում էին հանքարդյունաբերության, մետաղագործության ոլորտում կադրերը, քանի որ շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումն ավարտելուց անմիջապես հետո աշխատանք գտնել հենց Կապանում։
Միաժամանակ զրուցակիցները դիտարկել են Կապանում երիտասարդական խոշոր միջոցառում կազմակերպելու հնարավորությունները և տեղի ուսուցիչների որակավորումը բարելավելու ծրագրերը։
Կարդացեք նաև
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ