Քրեական ոստիկանության հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ծառայողները, ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 24-ին տեղեկություն ստացան առանձնապես ծանր հանցագործության կատարման մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ։
Հավաստի տվյալների արագ իրացման շնորհիվ՝ հիշյալ վարչության ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերեցին ու ՔՈԳՎ բերման ենթարկեցին Գյումրիում հաշվառված 24-ամյա երիտասարդին, որը 2020 թվականի սեպտեմբերից ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայրը 44-օրյա պատերազմի ընթացքում դիմել էր համապատասխան մարմիններ ու հայտնել, որ իրենց որդին գնացել է Արցախ՝ մարտական գործողություններին մասնակցելու և անհետ կորել։ Երիտասարդի տվյալները հաշվառվել էին անհետ կորածների ցուցակում, սակայն ոստիկանության ծառայողների հետևողական միջոցառումների շնորհիվ փաստվեց, որ ոչ միայն նրա ծնողը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնել համապատասխան մարմիններին, այլև սպանության մեղադրանքով հետախուզվողը բերվեց քրեական պատասխանատվության դաշտ։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ