Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատոնական խորհուրդներ․ որքան և ինչպես պահել մթերքները

Դեկտեմբեր 25,2021 17:25

Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110 °C, ապա սառեցնել:

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ:
Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 °C բարձր ջերմաստիճանում):

Ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

  •  Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
  • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, «պելմենի», «բլինչիկ», տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջարեղենից աղցանները կարելի է պահել 24 ժամ:
  • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
  • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
  • Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031