Ավելի քան երեսուն տարի առաջ դեռեւս Խորհրդային Միության ժամանակ սկսված ղարաբաղյան եւ այլ ազգային խնդիրներն ուղիղ ձեռնոց էին` նետված ԽՍՀՄ-ին՝ հարցականի տակ դնելով Մոսկվայի իշխանությունը: Այս մասին, պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին, նշել էին Վաշինգտոնի Ուիլսոնի Կենտրոնում անցած քննարկման մասնակիցները:
Փորձառու դիվանագետ, ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Քոլլինզի խոսքով, ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման ոչ թե պատճառն էր, այլ՝ «հիվանդության» ախտանշանը.
«Դա ախտանշան էր, որը եկել էր վկայելու այն փաստը, որ պետությունն այլեւս ներուժ չունի քաղաքական կայունություն ապահովելու համար: Խորհրդային Միության նախորդ տարիներին Լեռնային Ղարաբաղի հարցը սուր խնդիր չէր, նման հարցերը կարգավորվում էին շատ բիրտ եւ արագ: Սակայն, երբ ավելի քան երեք տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղի հարցը սրվեց, սա այլեւս խնդիր էր, որի չկարգավորված մնալն ակնհայտ մարտահրավեր էր Խորհրդային Միության կենտրոնական իշխանությանը»:
Քննարկմանը մասնակցող Բորիս Ելցինի ժամանակաշրջանի ՌԴ նախկին արտգործնախարար Անդրեյ Կոզիրեւն, իր կողմից պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը, նշեց՝ խորհրդային Ռուսաստանում դեռեւս ցարական շրջանից մնացած ազգային փոքրամասնությունների նկատմամբ քաղաքականությունը գրեթե անփոփոխ էր մնացել, իսկ Ստալինն այն է՛լ ավելի խստացրեց.
Կարդացեք նաև
«Եկեք չմոռանանք, որ այդուհանդերձ արդեն փլուզվող Խորհրդային Միության կենտրոնական իշխանությունների կողմից ազգային շարժումները զսպելու արյունալի փորձեր էին արվել, եւ Գորբաչովի դերն այստեղ շատ հակասական ու երկակի է: Նա այդ արյունոտ իրադարձություններից հետո սկսեց հայտարարել, որ իբր տեղյակ չի եղել ուժի կիրառման դեպքերի մասին, որ նրան չէին զեկուցել, ինչը կենտրոնացված Խորհրդային Միության պայմաններում անհնար էր»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում