«Սպուտնիկ» ռադիոկայանի հայկական ծառայությունը պարզել է, թե ովքեր են մասնակցել Մոսկվայում անցկացված հայ-ադրբեջանական հանրության ներկայացուցիչների հանդիպմանը:
Հիշեցնենք, հանդիպման մասին երեկ գրել էր ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը: Այս տեղեկությունը «Սպուտնիկ»-ին հաստատել է ինքը՝ Բաբայանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ