«Ասում են՝ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունն է, դա ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը չէ: ԱԺ նախագահի եղբայրն այնտեղ վարձու աշխատող է»,- առցանց մամուլի ասուլիսի ընթացքում հարցին՝ կոռուպցիոն ռիսկեր չի՞ տեսնում, որ ՀՀ ԱԺ նախագահի եղբոր ընկերությունը 834 հազար դոլարի պետպատվեր է ստացել այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ այդ ընկերությունը զբաղվում է ճանապարհների նախագծմամբ ու հարցրեց. «Ենթադրենք ինչ-որ մեկին ասենք՝ այս ճանապարհը նախագծի, կկարողանա՞ նախագծել: Կամ այդ ընկերությունն այդ մարդու՝ ԱԺ նախագահի եղբայր լինելուց առաջ գոյություն ունեցե՞լ է, թե՝ ոչ: Այսօր ՀՀ-ում որակյալ նախագծող ընկերությունների մեծ խնդիր կա: Այդ ընկերությունը որակով է գործ անում, մենք էլ այդ կարգի ընկերություններին փայփայում ենք»:
Տաթև ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ