Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը բողոքարկել է դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերուն չկալանավորելու որոշումը. «Հետք»

Դեկտեմբեր 24,2021 23:57

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերի Ն. Ե.-ին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազության հանրային կապերի բաժնից: Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացանք, որ բողոքը դեռևս չի մակագրվել:

Նշենք, որ Ն.Ե.- ն դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված գերիներից միակն է, ում կալանավորելու վերաբերյալ միջնորությունը մերժվել է: Քննչական կոմիտեն վերադարձված 10 գերուց 5-ին կալանավորելու միջնորդություն էր ներկայացնել, այս պահին մյուս 4 մեղադրյալները կալանավորված են:

Վերը նշված 5 մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մեզ հետ զրույցում  Ն.Ե.-ի պաշտպանը, հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, մանրամասներ չի հայտնել, թե կոնկրետ ինչ գործողությամբ կամ անգործությամբ է դրսևորվել իր պաշտպանյալի արարքն՝ ըստ մեղադրանքի: Ն. Ե.- ին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել ու մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Պողոսյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031