Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե սպառնալիք զգան իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, անգամ երկրի սահմաններից դուրս, իրենց ոչ մեկ չի կանգնեցնի:
«Այսօր հայկական բանակ գոյություն չունի: Եթե Հայաստանը նորից փորձի մեզ համար լինել սպառնալիքի աղբյուր, ապա նրանց վերջը կլինի այնպիսին, ինչպիսին եղավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել է նա Հադրութում զորամասի բացման արարողությանը:
Ըստ Ալիևի՝ եթե Ադրբեջանը վտանգ զգա, քայլեր կձեռնարկի դրա դեմն առնելու համար:
«Մենք երբեք չենք կարող թույլ տալ սպառնալիք մեր ժողովրդի, մեր պետության, մեր տարածքային ամբողջականության նկատմամբ: Եթե մենք մեզ համար սպառնալիք տեսնենք, անգամ երկրի սահմաններից դուրս, մեզ ոչ մեկ չի կանգնեցնի: Քանի անգամ են նրանք փորձել մեզ կանգնեցնել, քանի անգամ են ճնշում գործադրել, այդ 44 օրերի ընթացքում մեզ սպառնացել: Բայց ոչ մեկ չկարողացավ մեզ կանգնեցնել»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ