Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր հայտարարությունները պետք է ուղղած լինեն մեկ նպատակի. Զախարովան մեկնաբանել է Լաչինի միջանցքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը

Դեկտեմբեր 24,2021 22:55

Արցախի շուրջ արվող հայտարարությունները բոլորը պետք է մեկ նպատակի ուղղված լինեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի տրամաբանությամբ:

«Չի կարելի ասել, որ մենք չենք արձանագրում խնդիրները: Մենք ոչ միայն դրանք արձանագրում ենք, մենք աշխատում ենք դրանց հետ: Բայց, այնուամենայնիվ, ինձ թվում է, շատ կարևոր է ստեղծել և ձևավորել համապատասխան մթնոլորտ»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ շատ լավ տեսնում են և հասկանում:

Զախարովան նշել է, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը զարգացնում է նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները: Նրա խոսքով այդ պայմանավորվածությունների առարկայական քննարկումները շարունակվում են եռակողմ աշխատանքային խմբում՝ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով:

«Այդ մեխանիզմի շրջանակում քննարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային-տնտեսական հանգույցների ապաշրջափակման ողջ համալիրը, այդ թվում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոճանապարհային հաղորդակցության վերականգնումը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031