2020թ. ավարտից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի հանրության ներկայացուցիչները և քննարկել երկու ժողովուրդների միջև լարվածության մեղմացմանն ուղղված քայլեր: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:
«Մոսկվայում դեկտեմբերի 23-ին և 24-ին տեղի է ունեցել 2020թ. նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության ավարտից հետո առաջին հանդիպումը հայ և ադրբեջանցի հանրությունների ներկայացուցիչների միջև՝ ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային գործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի մասնակցությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկու ժողովուրդների միջև հարաբերություններում լարվածության մեղմացմանն ուղղված հարցեր, պայմանավորվել են շարունակել այդպիսի շփումները 2022թ. սկզբին»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ