Դիլիջանի մարզադպրոցում անցկացվեց շախմատի մանկապատանեկան բաց առաջնություն 6-8 և 9-12 տարիքայինների միջև։
Շախմատի մարզիչ Ալվարդ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մրցաշարին մասնակցել են Դիլիջանի «էյ բի սի» զարգացման կենտրոնի 6-8 տարեկան սաները, ինչպես նաեւ կային սպորտդպրոց հաճախող սաներ, որոնց թվում իմ նաև Արցախյան 44 օրյա պատերազմի հետևանքով Դիլիջանում ապաստանած արցախցի երեխաները։
Մրցաշարին 9-11 տարիքային խմբում մասնակցում էր նաեւ պատերազմում իր հայրիկին կորցրած Սերգեյ Դալաքյանը, ով զբաղեցրեց 4 -րդ տեղը։
Կարդացեք նաև
Խոսքով մրցաշարի հիմնականում տարեվերջյան ամփոփիչ նշանակություն ուներ և երեխաներին ոգևորող նպատակ ուներ։
Մարզիչն ընդգծեց, որ մրցաշարին շատ մասնակիցներ չկային, քանի որ իրենք չունեն բավականաչափ շախմատի գույք, մրցաշարին անգամ չի եղել շախմատի ժամացույց.
«Այս մրցաշարով նաեւ նպատակ ունեինք բարձրաձայնել շախմատի կարևորությունը և տեխնիկական բացերի խնդիրները, քանի որ ունեցած 5 շախմատները իմ միջոցներով են ձեռք բերել, սակայն դա չի բավականացնում ոչ դասընթացների, ոչ էլ նման մրցաշարեր կազմակերպելու համար։ Մեզ համար մեծ խնդիր է նաև շախմատի ժամացույցների բացակայությունը։ Այս մրցաշարին երեխաները հեռախոսների հավելվածի միջոցով են լրացրել այդ բացը։ Չունենք նաեւ համապատասխան սեղաններ, երեխաները համարյա կանգնած են խաղում»։
Սահակյանը նշեց, որ իրենք դիմել են Դիլիջանի համայնքապետարան անհրաժեշտ գույքով իրենց ապահովելու խնդրանքով և սպասում են աջակցության։
Սաթենիկ Հովսեփյան