«Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների»,-հարցին՝ ինչի՞ դիմաց են վերադարձվել օրերս գերեվարված ադրբեջանցի զինծառայողները, առցանց մամուլի ասուլիսի ընթացքում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, ՊՆ-ի ձևակերպմամբ՝ մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
Նիկոլ Փաշինյանն այս առիթով ասաց. «Որևէ բանի դիմաց չենք վերադարձրել, քանի որ մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված: Մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին ու կանոններին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ