Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը իր սատելիտ Լուսավոր Հայաստանի հետ համատեղ փորձում են գերի պահել  ամբողջ Վանաձոր համայնքը». Վահե Դոխոյան

Դեկտեմբեր 24,2021 21:33

Վահե Դոխոյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ իմ ընտրողներն ու ծանոթները շատ են այսօր ինձ  հարցրել է, թե իրականում ինչ տեղի ունեցավ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստում, որոշեցի մի քանի մանրամասներ ներկայացնել։

Ինչպես գիտեք, այսօր պետք է տեղի ունենար Վանաձոր համայնքի ղեկավարի ընտրությունը, քանի որ օրեր առաջ վարչական դատարանը մերժել էր Լուսավոր Հայաստան կուսակցության դիմումը ընտրությունների արդյունքների վիճարկման, ավելի պարզ՝ մանդատ ստանալու միջնորդությունը:

Հիշեցնում եմ «Վարչական դատավարության մասին» օրենքի 213 հոդվածի համաձայն «Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից»:

Այսինքն՝ Լոսավորի ներկայացրած դիմումը և դրա հիման վրա դատարանի մերժումը մի վերջնական է և չի կարող բողոքարկվել:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոքարկել է անբողոքարկելի դատական ակտը վերաքննիչ վարչական դատարան՝ միջնորդելով առաջին ատյանի դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց՝ չթույլատրելով ավագանիներին գումարել նիստ և ընտրել համայնքի ղեկավար: Միջնորդությունը բավարարվել է, ընկերներ:

Քաղաքացիական պայմանագիրը իր սատելիտ Լուսավոր Հայաստանի հետ համատեղ փորձում են գերի պահել  ամբողջ Վանաձոր համայնքը՝ գողանալով վանաձորցու քվեն: Վանաձորցին, այս ամենը հասկանալով, իր քաղաքի կառավարման օղակներից արդեն ավլել տարել է Լուսավոր կոչված ապաքաղաքական ուժին: Այս ամենից հետո, քաղաքական լուսանցքում է հայտնվելու նաև իշխող ուժը:

Միայն վանաձորցին իրավունք ունի և կարող է որոշել՝ ով է դառնալու համայնքի ղեկավար իր քաղաքում: Վանաձորցու կամքը անքննելի է:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031