Կայացել է Արարատի համայնքի ղեկավարի երդմնակալության արարողությունը
Այսօր տեղի ունեցավ Արարատ համայնքի նորընտիր ղեկավար Ասլան Ավետիսյանի երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը, ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, համայնքի բնակիչներ:
Ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Ասլան Ավետիսյանը երդվեց՝
պարտավորվելով պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին։
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի շնորհավորանքները համայնքի նորընտիր ղեկավարին ուղղեց Արթուր Մկրտչյանը՝ վերջինիս մաղթելով հաջողություններ:
«Պետք է լինենք համախմբված, փոխհամագործակցության արդյունքում՝ պետություն-համայնք բանաձևմամբ, կարող ենք կառուցել ավելի հզոր, ավելի զարգացած համայնք»,- իր խոսքում ասաց մարզպետարանի գլխավոր քարտուղարը:
Ասլան Ավետիսյանին շնորհավորեցին նաև ավագանու անդամները՝ խոստանալով մեկտեղել ուժերը հանուն համայնքի զարգացման և բնակիչների կյանքի բարելավման:
Արարատի մարզպետարան