«Այսօրվա միացյալ ընդդիմությունն ունի երեք ճգնաժամ՝ դեմքերի, գաղափարների եւ մեթոդաբանության ճգնաժամ: Ինչքան շուտ սա գիտակցվի, այնքան ավելի լավ բոլորիս համար»,- այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Հարցին՝ ինչքանո՞վ էր ճիշտ, որ խորհրդարանական ընդդիմությունը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցությունը միջազգային կառույցները բոյկոտում է ու չի մասնակցում նիստերին՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր գործիքակազմ է, որից հրաժարվել չի կարելի: Ես չեմ ընդունում այդ տրամաբանությունը: Իրենց ցուցակային կազմի 40%-ը ունի երկրից դուրս գալու խնդիր՝ շինծու քաղաքական գործերով: Ես հասկանում եմ, որ դա ցավացնում է, դժվարեցնում է աշխատանքը, նյարդայնացնում է, բայց երբ գլուխը ցավում է, գլուխը կտրելը լավագույն որոշումը չի: Հուսով եմ, իմ գործընկերները կվերանայեն այդ որոշումը: ՀՀ ազգային շահերը ունեն պաշտպանության խնդիր: Եվ հետո, ինչպես տեսնում եք արեւմտյան դեսպանների համատարած խլությունից, համրությունից, իրենց վեջը չի բացարձակ: Եթե մենք մտածում ենք՝ օ՛յ, բոյկոտեցինք ԵԽԽՎ նիստերը եւ հիմա քաղաքակիրթ Եվրոպան…Քաղաքակիրթ Եվրոպան հորանջելու է ու անցնի: Եթե կարծում եք, Եվրոպայում կասեն՝ արա ո՞ւր է էս Հայաստանի ընդդիմությունը, ոչ մեկի մանգոյին չի, թե որտեղ է Հայաստանի ընդդիմությունը»:
Աշոտյանը նաեւ նշեց, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը երկու օր առաջ Հ1-ում մաիպուլյացիա է անում արցախյան բանակցությունների ժառանգության հետ կապված. «Ինչքան սուտ խոսում են, այդքան փաստերով ստանում են ճակատներին: Օրինակ, ասում է՝ 2016-ին ինքնորոշման իրավունքը ինչ-որ չափով նահանջել էր: Կատարյալ սուտ: Ես հրապարակեցի ՌԴ-ի, համանախագահ երկրների հայտարարությունները, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները: Ասում են՝ հրապարակեք: Դո՛ւք եք իշխանություն, վերցրեք, հրապարակեք: Տղա եք՝ հրապարակեք: Կարող է տղա բառը վատ հնչեց ձեզ համար, տղա՛ չեք: Նիկոլ Փաշինյանն էր ստում, հիմա էլ՝ ԱԽՔ-ն է ստում արցախյան բանակցությունների մասին: Ինչ փաստաթուղթ ուզում եք հրապարակեք: Բոլոր հրապարակված փաստաթղթերը մտցնելու ենք ձեր աչքը: Բաց տեքստով ժողովրդին հերթական անգամ ապացուցելու ենք, որ դուք ծախել եք արցախյան բանակցային դիրքերը վերց վար: Դե թող ՌԴ-ին դատի տան, Զախարովային, այսքան էշի տե՞ղ դնեն սեփական ժողովրդին: Իրենք են դնում մարդկանց ժեխի տեղ ու անբարո ստերը հետեւողականորեն փորձում են տարածել»:
Կարդացեք նաև
Աշոտյանը նաեւ հայտարարեց, որ Բրյուսելում Փաշինյանը ծախել է մեր ազգային պետական շահերը, գնացել է ու ոչ մի բանում Ալիեւին չի մեղադրել. «Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասում է՝ ապշած եմ, առաջին անգամ է, 44-օրյա պատերազմում չի մեղադրել, խոշտանգումների մեջ չի մեղադրել: Բա եվրոպացիք էլ ծափ են տալիս, եթե մենք թասիբ չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ